Ձեր կարծիքով որոնք
են էկոհամակարգերի
կարևորագույն հատկանիշները:
Ինչու՞
Էկոհամակարգերը կենսաբանական համակարգեր են, որոնք
կազմված
են
կենդանի
օրգանիզմներից`
ծառեր,
բույսեր,
միջատներ...
Էկոհամակարգի
պարզագույն
օրինակ
կարող
են
լինել
անտառները:
Անտառներում
էկոհամակարգի
կարևորագույն
բաղկացուցիչ
մասերն
են
ծառերը,
կենդանիները,
բույսերը,
հողը`
այդ
թվում
նաև
դրանում
գտնվող
օրգանական
և
անօրգանական
նյութերը:
Օրինակ`
եթե
պակասում
է
ֆոսֆորի
քանակը,
բույսերը
չեն
կարողանում
սպիտակուց
սինթեզել
և
այսպիսով,
խախտվում
է
էկոհամակարգը:
Կամ
երբ
գետի
վրա
ՀԷԿ
է
կառուցվում,
գրեթե
բոլոր
դեպքերում
գետը
չորանում
է
և,
բնականաբար,
վերանում
են
գետում
ապրող
ձկները,
այլ
կենդանիները,
բույսերը:
Իսկ
բնությունը
նման
է
շղթայի.
երբ
մի
օղը
հանենք,
ամբողջ
շղթան
կխախտվի:
Հետևաբար,
եթե
վերանան
ձկնատեսակները,
ապա
սովից
կվերանաննաև
նաև
այդ
ձկներով
սնվող
կենդանիները
և
այլն:
Յուրաքանչյուր
էկոհամակարգ
ունի
իրեն
հատուկ
հատկանիշ,
սակայն
գրեթե
բոլոր
էկոհամակարգերը
ունեն
ինքնավերականգնման
հատկանիշ`
եթե
մի
բան
խախտվում
է
էկոհամակարգում,
պակասում
որևէ
նյութի
քանակ,
դրանք
վերականգնվում
են
ինքնըստինքյան:
Ինչպիսի
էկոհամակրգեր են
Ձեզ շրջապատում,
ինչ առանձնահատկություն
ունենք նրանք:
Էկոհամակարգերը ամենուր են: Անգամ
այն
ամայի
տարածքները,
որտեղ
չկան
ոչ
ծառեր,
ոչ
խոտ,
համարվում
են
էկոհամակարգեր:
Մեր
բակը,
ճանապարհի
կողքի
տարածքները,
այգիները
նույնպես
էկոհամակարգեր
են:
Ուղղակի
նշածս
էկոհամակարգերում
գրեթե
բացակայում
են
կենդանատեսակները,
բացառությամբ
միջատներին:
Երբ
հատում
են
մի
ծառ,
անտուն
է
մնում
այդ
ծառի
վրա
ապրող
թռչունը,
ոչնչանում
է
ծառի
մեջ
ապրող,
կամ
արմատներով
սնվող
միջատը
և
այլն:
Գոյություն
ունեն
նաև
ագրոէկոհամակարգեր:
Դրանք
մարդու
կողմից
ստեղծված
էկոհամակարգերն
են,
որոնք
օգտագործվում
են
գյուղատնտեսական
նպատակներով:
Ագրոէկոհամակարգերում
մարդկային
գործոնը
շատ
մեծ
է,
քանի
որ
օրինակ
լոլիկի
դաշտում
մարդը
ոչնչացնում
է
մյուս
բուսատեսակները`
թողնելով
միայն
լոլիկը,
արհեստականորեն
ավելացնում
պարարտանյութեր
և
այլն:
Ինչպես է ազդում մարդը Ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեություն վրա:
Ինչպես
ասացի, ՀԷԿ կառուցելով խախտվում է էկոհամակարգը: Դիտարկենք այլ օրինակ` անտառահատումները: Հայաստանում շատ են ապօրինի անտառահատումները,
որոնք հանգեցնում են լուրջ էկոլոգիական խնդիրների: Ամբողջական անտառահատության դեպքում անապատացում է տեղի ունենում, որի արդյունքում վերանում են բազմաթիվ ծառատեսակներ, բուսատեսակներ, կենդանատեսակներ ու միջատներ: Էկոհամակարգերը մարդիկ
հաժախ խախտում են առանց գիտակցելու` այն տեղերում ծառատունկ անելով, որտեղ որ հարկավոր չէ: Հաճախ անապատային, չոր տարածքներում ծառատունկ են անում
և խախտում տեղի էկոհամակարգը, արդյունքում ոչնչանում են հողում ապրող
ու չոր կլիմային սովոր
միջատները, կենդանիները:
Ինչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի Էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը (յուրաքանչյուր տարբերակը ներկայացնել առաձին):
Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմի
հարկավոր է էներգիա՝ շարժվելու, գոյատևելու համար:
Ցանկացած կյանք պահանջում է էներգիայի և նյութերի անընդհատ հոսք: Էներգիան ծախսվում էկենսական ռեակցիաների
իրագործման, իսկ նյութերը` օրգանիզմների մարմնի կառուցման համար: Էներգիայի և նյութերի հոսքը դիտվում են որպես ավտոտրոֆ օրգանիզմներին էներգիայի և նյութերի փոխանցում դրսից, իսկ այնուհետև անցում սննդային շղթայով մեկ մակարդակից մյուսին:
Առանց էներգիայի էկոհամակարգերում պրոցեսները չեն կատարվի, քանի որ էկոհամակարգում տեղի է ունենում
էներգիայի
հոսքեր,
ինչպես
արտաքին
այնպես
էլ
ներքին:
Նաև էներգիայի պակասի դեպքում հնարավոր է, որ որոշ կենդանատեսակներ ու բուսատեսակներ ոչնչանան:
Կենսոլորտում ֆոսֆորի շրջանառությունը կապված
է կենդանիների և բույսերի մեջ ընթացող նյութերի փոխանակության հետ: Յուրաքանչյուր մարդու
կամ կենդանու կյանքում ֆոսֆորը մեծ դեր ունի, քանի որ եթե մեր ոսկորները չպարունակեն բավականաչափ ֆոսֆոր, ապա ոսկորները շատ հեշտ կկոտրվեն, կփշրվեն: Բացի այդ, մեր ուղեղը նույնպես պարունակում է ֆոսֆոր, ինչը ուղեղի բջիջների անբաժան մասն է կազմում և նպաստում է մի շարք ֆունկցիաների կարգավորմանը: Օրգանիզմում
համապատասխան
քանակության
ֆոսֆորի
առկայությունն
ապահովում
է
ուղեղի
նորմալ
գործունեությունը:
Բոլոր կենսաքիմիական շրջանների համեմատությամբ ածխածնի շրջանառությունը
ընթանում
է
ավելի
ուժգին:
Կենսոլորտում
ածխածինն
ավելի
հաճախ
հանդիպում
է
իր
ավելի
շարժուն
ձևով`
ածխաթթու
գազի
տեսքով:
Ածխաթթու
գազը
նույնպես
մեծ
դեր
ունի
էկոհամակարգերում.
ածխաթթու
գազը
մասնկակցում
է
ֆոտոսինթեզի
պրոցեսին,
որի
ընթացքում
սինթեզվում
է
բույսերի
հյուսվածքները
կազմող
գլյուկոզան,
ստեղծվում
է
թթվածին:
Ջրային
օրգանիզմներն
օգտագործում
են
ածխածնի
միացությունները
իրենց
կմախքը
կազմելու
համար:
Մթնոլորտի 78%-ը կազմում է ազոտը, այդ իսկ պատճառով մթնոլորտը համարվում է ազոտի անսպառ շտեմարան: Բույսերը բակտերիաներից ստանում են ազոտի
մատչելի
ձևերը,
իսկ
բակտերիաները
բույսերից
վերցնում
են
սնուսնդ
և
ձեռք
են
բերում
բնակատեղ:
Ազոտը
անմատչելի
է
և
չի
կարող
անմիջապես
օգտագործվել
օրգանիզմների
կողմից:
Էկոհամակարգի
բաղադրիչների
կողմից
ազոտի
կլանման
համար
անհրաժեշտ
է,
որ
այն
հանդես
գա
ամոնիումի
(NH4+) կամ
նիտրատ
(NO3-) իոնի
ձևով
և
մտնի
քիմիական
նյութի
կազմի
մեջ: ն Օրգանական
նյութերի
ձևով,
սննդային
շղթաների
միջոցով,
ազոտը
փոխանցվում
է
էկոհամակարգերի
մյուս
օրգանիզմներին:
Որպեսզի
ազոտը
կլանվի
էկոհամակարգերի
բաղադրիչների
կողմից,
հարկավոր
է,
որ
այն
հանդես
գա
ամոնիումի
կամ
նիտրատ
իոնի
ձևով:
Գազային
ազոտը
փոխանակում
են
ամոնյակային
ձևի
և
օգտագործում
գյուղատնտեսական
նպատակներով՝
որպես
պարարտանյութ:
Ազոտը
մտնում
է
սպիտակուցների
և
նուկլեինաթթուների
կազմության
մեջ
և
համարվում
անփոխարինելի
կենսածին
տարր:
Ազոտի
կրճատման
պատճառով,
հնարավոր
չի
լինի
իրականացնել
սպիտակուցների
սինթեզ,
ինչը
կհանգեցնի
լուրջ
խնդիրներ:
Էկոհամակարգը
միասնական
համակարգ
է
և
յուրաքանչյուր
բաղադրիչ
ունի
իր
նշանակությւնը
և
ցանկացած
բաղադրիչի
փոփոխությունը
կարող
է
հանգեցնել
համակարգի
փոփոխության:
No comments:
Post a Comment