Արգիշտի Ա (ծննդյան թվականն անհայտ - մոտ մ.թ.ա. 764), Ուրարտուի թագավոր մոտ մ.թ.ա. 786 թվականից։ Մենուա թագավորի որդին և հաջորդը։ Արգիշտի Ա-ի գահակալության տարիներին Վանի հայկական թագավորությունը հասել է հզորության գագաթնակետին։ Արգիշտի Ա գործունեությունը վերականգնվում է ճշգրիտ ժամանակագրությամբ շնորհիվ «Խորխոռյան տարեգրության», որում իրադարձությունները ներկայացվում են հանգամանորեն։
Շինարարական աշխատանքները
Արգիշտի Ա-ն ունեցել է նաև եռանդուն շինարարական և տնտեսական գործունեություն։ Արին-բերդում հայտնաբերված արձանագրությունների համաձայն Արգիշտի Ա-ն գահակալման հինգերորդ տարում կառուցել է Էրեբունի քաղաքը, որտեղ վերաբնակեցրել է 6600 հոգի՝ Խաթե և Ծուպա երկրներից։ Էրեբունի քաղաքի բերդն ունեցել է արքունի պալատներ և կրոնական տաճարներ, պահեստներում պահվել է զինամթերք և պարեն։ Էրեբունին եղել է ուրարտական խոշոր ռազմա-վարչական կենտրոն, որտեղից Արգիշտի Ա-ն և նրա հաջորդները ռազմարշավներ են կատարել դեպի երկրի հյուսիս-արևելյան շրջանները։ Կառավարման 11-րդ տարում (մ.թ.ա. 776 թվականին) Արարատյան դաշտում Արգիշտի Ա-ն կառուցել է վարչա-տնտեսական կարևոր նշանակություն ունեցող մեկ ուրիշ քաղաք՝ Արգիշտիխինիլին։ Արմավիրի բլրում հայտնաբերված արձանագրությունները պատմում են Արգիշտիխինիլիում և նրա մերձակա շրջանում Արգիշտի Ա-ի շինարարական աշխատանքների և ոռոգող ջրանցքի կառուցման մասին։ Գտնվել են Արգիշտի Ա-ին վերաբերվող արձանագրությամբ պատկերազարդ բրոնզե սաղավարտներ,վահաններ և այլ իրեր, որոնց մի մասը պահվում է Էրեբունիի թանգարանում։

No comments:
Post a Comment