Մկրտիչ Հաճյանը մենց անցանք ամենավերջում, քանի որ, նրա բանաստեղծությունների էլեկտրոնային տարբերակը չկար։ Այն պատճառով, որ մենք անցանաք Հաճյանի բանաստեղծությունները ամենավերջում, նրա բանաստեղծությունները ամենաշատն էին տպավորվել իմ մեջ։ Նա իր բանաստեղծություններում անդրադառնում է սիրո, երազների, և մարկության խնդիրներին։ Հատկապես ինձ դուր եկավ նրա "Գովեստ սիրահարներուն" բանաստեղծությունը։
Եթե փարավոնները
անմահությունը փորձեցին կերտել քարով
Եթե միամիտ քրիստոնյաները
կյանքը խաչեցին մահը գրավելու համար
Գոնե սիրահարները
գիտցան ապրիլ սիրելով
Նա այս բանաստեղծությունում ուզում է ասել, որ պետք է ապրել սիրով, սիրելով և սիրվելով։ Ես համաձայն եմ նրա հետ այն հարցում, որ պետք է ապրել սիրելով, սակայն կարծում եմ, որ պետք է նաև գնահատել կրոնը։
Կարծում եմ, որ Մկրտիչ Հաճյանը մեր անցած սփյուռքահայ գրողներից ամենահետաքրքիրն էր։
No comments:
Post a Comment