Wednesday, February 5, 2014

էկոլոգիայի 3 նախագիծ

Այժմ երկրանգի շատ տարածքներում էկոլոգիական խնդիր է նաև քաղցրահամ ջրի պակասը: Այժմ խմելու ջրի խնդիր ունեն հիմնականում հյուսիսային Աֆրիկայի, Մերձևավոր Արևելքի և Ասիայի որոշ երկրները: Այս երկրներում մեկ լիտր նավթը կարելի է փոխանակել մեկ լիտր ջրի հետ և դա համարվում է շահավետ գործարք: Հիմնականում ջուրը աղտոտված է զարգացած երկրներում պատճառը հիմնականում արդյունաբերության ընթացքում դուրս եկող թափորներներն են որոնք աղտոտում եմ ջրային տարածքները: Քիմիական թափոնները, որոնք լցվում են ջրային ավազանները, աղտոտում են ջուրը վնասակար նյութերով, սնդիկով, պղնձով, մկնդեղով: Դրա պատճառով, ձկները որոնք աճեցվում են այդ ավազաններում, սննդի համար պիտանի չեն: Ջրոլորտի աղտոտման գործում մեծ դեր են գրավում բարդ օրգանական միացությունները, որոնք չկան բնությունում: Աղտոտված ջուրը շատ վտանգավոր է մարդու առողջության վրա: Աղտոտված ջուրը կարող է առաջացնել մի շարք հիվանդություններ, ինչպես նաև հոգնածության զգացողություն, հոգեկան հիվանդությունների պատճառ է դառնում: Որպեսզի ջրոլորտը պահպանվի և չաղտոտվի անհրաժեշտ է որ մարդիկ քիչ և արդյունավետ օգտագործեն քաղցրահամ ջրի պաշարները: Պետք է հատուկ սարքեր ստեղծել, որոնք կմաքրեն գործարանային թափոնները վնասակար նյութերից, այդպիսով վնաս չեն հասցնի ջրի էկոհամակրգին: Պետք է պարբերաբար կատարվել ջրային տարածքների բիլոգիական մաքրումներ, լաբորատոր պայմաններում:

No comments:

Post a Comment