Tuesday, February 4, 2014

Վոլֆգանգ Բորխերթ



Գերմանիայի ազգային գրող, բանաստեղծ, դրամատուրգ և դերասան Վոլֆգանգ Բորխերթը ծնվել է 1921 թ. մայիսի 20-ին՝ Համբուրգում։ Նա իր կարճատև կյանքի ընթացքում ֆաշիզմի դեմ իր հեգնական սուր բանաստեղծությունների, պիեսների ու ելույթների պատճառով շատ անգամ խոշտանգվում, բանտարկվում և վերջում դատապարտվում է մահվան, սակայն 1945 թվի գարնանը նրան ուղարկում են ռազմաճակատ։
Պատերազմի ավարտից հետո Վ. Բորխերթը՝ հոգնաբեկ ու քայքայված, վերադառնում է Համբուրգ՝ իր ավերված ծննդավայրը։ Նրա նուրբ հոգին պատերազմի արհավիրքներից այնպես է ցնցվում, որ համարյա իր բոլոր ստեղծագործություններում արտացոլվում է կյանքի այդ դաժան ժամանակահատվածը։
Վ. Բորխերթի լեզուն պարզ է, սակայն այդ պարզության մեջ նրա հայացքը շարունակ ուղղված է մարդու բարդ հոգեբանությանն ու ներաշխարհին։
Վ. Բորխերթի նշանավոր ստեղծագործություններից են՝ «Լապտեր, գիշեր և աստղեր» (1946), «Հենց այս երեքշաբթի» (1947), «Ծաղկեփունջ» (1947) և այլն, որոնք թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, ճապոներեն, ֆիններեն և շվեդերեն։
Վոլֆգանգ Բորխերթը, կրելով մարմնական և հոգեկան ծանր տանջանքներ, 1947-ին, 26 տարեկան հասակում կնքում է իր մահկանացուն՝ թողնելով գրական հարուստ ժառանգություն։

No comments:

Post a Comment