Sunday, April 27, 2014

Ավ. Իսահակյանի Համբերանքի չիբուխը

 Ավ. Իսահակյանի ստեղծագործության լավագույն էջերից են արձակ ստեղծագործությունները, որոնցից ինձ դուր է եկել <<Համբերանքի չիբուխը>> պատմվ-քից:

<<Համբերանքի չիբուխը>> պատմվածքի Հերոսը` Օհան-ամին իրական ու կենդանի մարդ է, ցայտուն գեղարվեստական կերպար, Նա աշխատավոր գյուղացիության արդար վրեժի, ըմբոստացման սիմվոլն է անցյալում: Իսահակյանի համար Օհան-ամին սիրելի ու հարազատ դեմք է իր հոգեկան աշխարհով, իր աշխարհըմբռնումով, իր փիլիսոփայությամբ: Օհան-ամին Ժողովրդական իմաստության մարմնացումն է, ինչպես ասում է հեղինակը, <<Նահապետական դարերի մի իմաստուն, որ իր վաթսուն տարիների գագաթից նայում է աշխարհին , միտք  անում աշխարհի բանը` ծխելով իր <<Համբերանքի չիբուխը>>
<<Մարդը գնացական է, նրա լավ գործը մնացական, ըսել է ինքն է մնացական,- ասում է Օհան- ամին:- Ա~յ, խոսքի օրինակ էս շաքարը գցեցի չայի մեջ, Հալավ կորավ, չկա. բայց չայն անուշցավ: Էնպես էլ մարդը կմեռնի, բաjց նրա լավ գործը աշխարք կանուշցնի: Թե չէ առանց լավ մարդու, աշխարքը շատ դառն է, օձի լեղի…>>: Իսկ որն է լավ մարդու հիմնական հատկանիշը … երբ Օհան-ամու կինը նախատում է, որ նա <<Էս օր ծերույանը դադար չունի, մեկ գլուխ կդատի ու կաշխատի: Ինչ պիտի տանի աշխարքեն>>,- Օհան-ամին պատասխանում է կնոջը. <<…Աշխատել: Քանի ձեքս բերանս կհասնի , պտի աշխատեմ: Իմ հացս քրտինքովս պտի ուտեմ: Ես քեզանից լավ գիտեմ ,որ աշխարքից բան տանող չի եղել, բայց մենակ թե մարդ էս աշխարքն եկել է աշխատանքի համար: Ձեռքս` բան, ոտքս`գերեզման>>:
Օհան-ամու կյանքի փիլիսոփայությունը նահապետական պարզ, աշխատասեր ու անշահասեր գյուղացու փիլիսոփայությունն է, որ իր սուր ծայրող ուղղված է բուրժուական  ձրիակերության, շահամոլության, ինչպես և ժլատության դեմ:

No comments:

Post a Comment