Էկոհամակարգ կամ էկոլոգիական համակարգ (հունարեն οἶκος-բնակավայր և σύστημα-համակարգ )-կենսաբանական համակարգ, որը բաղկացած է կենդանի օրգանիզմների համայնքից (բիոցենոզ), դրանց բնակման միջավայրից (բիոտոպ), կապի համակարգի, որը իրականացնում է նյութի և էներգիայի փոխանակումը դրանց միջև: Այն հանդիսանում է էկոլոգիայի հիմնական հասկացությունը:
<Էկոլոգիական համակարգի օրինակ է անտառը, անտառային ծածկույթի իր իր որոշակի բաղադրությամբ, որը բնորոշ է տվյալ անտառի այդ տիպի համար: Էկոհամակարգի տիպերն ու սահմանները որոշելու համար կարևոր հանգամանք է համայնքի և բիոմասսա արտադրողների հարաբերակցության տրոֆիկական համակարգը, ինչպես նաև արդյունավետության, նյութափոխանակության և էներգիայի ցուցանիշները: >
Մեր օրերում մարդկանց շրջապատող միջավայրում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք կապված են գիտա-տեխնիկական ազդեցության հետ, և մարդու տնտեսական գործունեության հետ:Առաջին հերթին օդի, ջրամբարների աղտոտվածությունն է, և հողի հանդեպ անխնա վերաբերմունքը:
Մթնոլորտի աղտոտումը այժմվա էկոլոգիական խնդիրներից ամենակարևորն է: Հայտնի է, թե որքան կարևոր նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար` առանց սննդի մարդ կարող է ապրել մեկ ամիս, առանց ջրի` մեկ շաբաթ, իսկ առանց օդի` մի քանի վայրկյան:
Վառելիքա-էներգետիկ համակարգը իր մեջ ներառում է ջերմաէլեկտրակայանների գործունեությունը, որոնց աշխատանքը կապված է մթնոլորտի մեջ ծծմբի օքսիդների, ազոտի արտանետման հետ, որոնք առաջանում են հումքային ածխի այրման պրոցեսում:
Ոչ պակաս օդի աղտոտիչ են հանդիսանում մետալուրգիական արդյունաբերության գործարանները, որոնք օդ են արտանետում տարբեր քիմիական միացություններ, հատկապես ծանր և հազվագյուտ մետաղներ:
Աղտոտման վտանգավոր աղբյուր են դարձել նաև նավտաքիմիական արդյունաբերության վերամշակման արտադրանքը, մասնավորապես ածխաջրածնային միացությունները (մեթան և այլն):
Օդի վտանգավոր աղտոտիչ է ծխախոտի ծուխը, որից նիկոտոնից բացի օդի մեջ է անցնում թունավոր նյութերի ավելի քան 200 տեսակ, օրինակ ածխածնի օքսիդը և բենզոպիրենը:
Մթնոլորտի աղտոտվածության պատճաով ի հայտ են եկել այնպիսի երևույթներ, ինպիսին է ջերմոցային էֆեկտը, երկրի ընդհանուր ջերմաստիճանի բարձրացումը, օզոնային անցքը և այլն:
Օդի աղտոտվածության հետ պայքարի կազմակերպչական և տեխնոլոգիական մեթոդները հետևյալն են.
Ջերմաէլեկտրակայանների քանակի կրճատում` փոխարենը ավելի հզոր և վերամշակման նորագույն համակարգերով տեխնիկապես հագեցած կայանների կառուցում
Մինչև ՋԵԿ տեղափոխելը ածխի մաքրումը
Ածխի և մազութի փոխարինումը ավելի մաքուր վառելիքով` գազով:
Ավտոմեքենաների ներքին այրման շարժիչների կառավարում
Օդի մաքրման գործընթացում մեծ դեր ունի քաղաքների և գյուղերի կանաչապատումը, հատկապես արդյունաբերական հատվածներում:
ուդժին Օդումը էկոհամակարգային էկոլոգիայի հայրն է:
Յուժդին Օդումը ասել է էկոհամակարգը բարդ ինքնակարգավորվող, ինքնակազմակերպվող և ինքնուրույն զարգացող համակարգ է: Էկոհամակարգը հանդիսանում է բաց համակարգ և բնութագրվում է էներգիայի մուտքային և ելքային հոսքերով:
Էկոհամակարգ հասկացողությունը կարելի է կիրառել տարբեր չափեր և տարբեր աստիճանի բարդություն ունեցող համալիրների նկատմամբ: Էկոհամակարգերի կարևորագույն հատկանիշներից են անօրգանական նյութերը, օրգանական միացությունները, որոնք կապ են հաստատում էկոհամակարգի կենդանի և անկենդան բաղադրիչների միջև, օդային և ջրային միջավայրեր, եղանակային պայմաններ և միջավայրի այլ ֆիզիկական գործոններ, պրոդուցենտներ:
Բոլոր էկոհամակարգերը, առանց բացառության, հանդիսանում են բաց համակարգեր, ուստի դրանց կենսագործունեության համար անհրաժեշտ է էներգիայի հոսք և արտահոսք: Քանի-որ էներգիան բոլոր էկոհամակարգերի ելային շարժիչ ուժն է, տրամաբանական է ընդունել էներգիան որպես հիմք ՝ էկոհամակարգերի սկզբնական դասակարգման համար: Այդ տեսանկյունից հարմար է առանձնացնել էկոհամակարգերի չորս հիմնական տիպեր՝
.Բնական, Արեգակի կազմից սնուցվող, չսուբիսիդացվող
•Բնական, Արեգակի կողմից սնուցվող, տարբեր բնական աղբյուրների կողմից սուիդացվող
•Արեգակի կողմից սնուցվող, մարդու կողմից սուբսիդացվող
•Արդյունաբերական-քաղաքական, վառելիքով սնուցվող(հանածո, օրգանական կամ միջուկային նյութեր)